ԵՄ-ն լրացուցիչ 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի՝ ԼՂ հակամարտությունից տուժածներին աջակցելու համար

Factor.am– Եվրամիությունը լրացուցիչ 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին աջակցելու համար:

«Տարածաշրջանում մարդասիրական իրավիճակը շարունակում է մեր ուշադրությունը պահանջել, քանի որ COVID-19 համաճարակի տարածումն էլ ավելի է սրում հակամարտության հետևանքները»,- մայիսի 17-ին հայտարարել է ԵՄ ճգնաժամային կառավարման և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

Նա նշել է, որ Եվրամիությունը զգալիորեն ընդլայնում է իր աջակցությունը՝ «օգնելու հակամարտությունից տուժած մարդկանց բավարարելու իրենց հիմնական կարիքները և կրկին կառուցելու իրենց կյանքը»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։