Բռնցքամարտիկ Գոռ Ազիզյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Գոռ Ազիզյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Միկա» մարզահամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Ազիզյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Յորդանո Կոստովի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց երեք ռաունդներում էլ` ընդհանուր 4:0 հաշվով:

Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Արստանյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը:

Քիչ ավելի ուշ ոսկե մեդալի համար կպայքարեն Աղվան Ալեքսանյանը և Դավիթ Սիմոնյանը: