Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանն ու Հակոբ Ասլանյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նոր անդամներ Կարեն Գրիգորյանը,  Վանիկ Օհանյանը և Հակոբ Ասլանյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երդման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 28-ին գումարված արտահերթ նստաշրջանի մեկնարկին:

Կարեն Գրիգորյանը,  Վանիկ Օհանյանը և Հակոբ Ասլանյանը լրացրեցին պատգամավորի մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի թափուր մնացած տեղերը: