ԱՄՆ դեսպանության հայտարարությունը՝ վիզաների մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«Կարևոր նորություն Հայաստանում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական ծառայությունից․

Նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ Հյուպատոսական ծառայությունը դեռևս չի կարող վերսկսել վիզաների տրամադրման բնականոն ծառայությունները, սակայն 2021թ․ հոկտեմբերի 1-ից վիզայի ժամկետը լրանալու դեպքում նոր վիզայի համար դիմողները որոշակի պայմանների համապատասխանելու դեպքում կարող են վիզա ստանալ առանց հարցազրույցի ներկայանալու»։