Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է Ադրբեջանի հերթական խախտման մասին. «Ազատություն»

Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին ծանուցել է Ադրբեջանի կողմից հերթական խախտման՝ Հակարիի կամրջի փակման և Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին, «Ազատությանը» փոխանցել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Կիրակոսյանի փոխանցմամբ՝ դեռ պետք է ստանան Ադրբեջանի պատասխանը, ինչից հետո կտեղեկացնի հետագա ընթացքի մասին, թե ինչ պահանջ է ձևակերպվելու և ինչպես պետք է այն քննության առնվի: