Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին կոմիտեից։

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ Դեռևս 2018թ․ գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կաշառք է տվել. նա հավելել է, որ դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին։