Բելառուսը պատրաստ է աջակցել Բաքվին Արցախի գրավյալ տարածքների տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործում.Factor

Բելառուսական ընկերությունները պատրաստ են աջակցել Արցախի գրավյալ տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Անդրեյ Ռավկովը «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովի հետ հանդիպմանը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Գուրբանովն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանն ու Բելառուսը երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները զարգացնում են տրանսպորտի, այդ թվում՝ երկաթուղու ոլորտում։ Բելառուսի դեսպանն էլ ասել է, որ «Ադրբեջանը կատարելով միջազգային կազմակերպությունների որոշումները՝ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը 44-օրյա պատերազմի ընթացքում»։

Ռավկովը նաև նշել է, որ Արցախի գրավյալ տարածներում «արագ տեմպերով իրականացվում են մասշտաբային վերականգնողական աշխատանքներ»։ Նրա խոսքով՝ բելառուսական կողմը պատրաստ է աջակցել այդ շրջաններում տրանսպորտային ենթակառուցվածների զարգացմանը։

Հաղորդվում է նաև, որ կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային ոլորտում Ադրբեջանի ու Բելառուսի համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։