ՀՀ գլխավոր դատախազությունը կստուգի մամուլի հրապարակումները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, հոկտեմբերի 14-ին դատախազությունը հանձնարարել է ստուգել հրապարակումներն այն մասին, որ Թովմասյանը թաքցրել է իր ունեցվածքը: