«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող անձը հայտնաբերվել է և վերադարձվել քրեակատարողական հիմնարկ

In this Friday, Aug. 24, 2012 photo, a Syrian prisoner holds the bars of a makeshift prison run by rebels in a former elementary school in Al-Bab on the outskirts of Aleppo, Syria. Many improvised detention centers have sprung up as rebels wrest cities from army control, but these facilities fall under no national or regional authority, causing concern among rights groups. (AP Photo/Muhammed Muheisen)

2021 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողը հերթական շրջայցի ժամանակ պարզել է, որ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող, 1984թ. ծնված Վ.Գ.-ն բացակայում է քրեակատարողական հիմնարկից։

Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Հիմնարկի պետի կողմից հայտարարված տագնապով ձևավորվել են փնտրողական խմբեր, որոնց կողմից իրականացված արդյունավետ միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 10։45-ի սահմաններում, Վ.Գ.-ն հայտնաբերվել է Արթիկ քաղաքում և վերադարձվել քրեակատարողական հիմնարկ:

Կատարվում է քննություն։

Պարզաբանում. Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։