Մեղադրյալին վանդակի մեջ պահելու համար՝ ՀՀ-ն կվճարի 8 հազար եվրո

Մեղադրյալին վանդակի մեջ պահելու համար՝ ՀՀ-ն կվճարի 8 հազար եվրո
Մեղադրյալին վանդակի մեջ պահելու համար՝ ՀՀ-ն կվճարի 8 հազար եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայքէջում այսօր հրապարակվել է հերթական դատավճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Հունիսի 5-ին ՄԻԵԴ-ը բավարարել է Կամո Փիրուզյանի հայցը, որը նա ներկայացրել էր 2007-ի հուլիսի 25-ին: Վերջինիս ներկայացուցիչները ՄԻԵԴ-ում եղել են Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Արա Ղազարյանը:

Կամո Փիրուզյանը մասնավորապես բողոքել էր, որ դատավարության ընթացքում իրեն պահել են մետաղյա ճաղավանդակի մեջ, եւ սա գնահատել էր իբրեւ նվաստացնող վերաբերմունք: Հայցադիմումում այլ պնդումներ էլ են եղել, որ 2007 թվականի փետրվարի 19-ից մարտի 12-ն իր կալանավորումն ապօրինի էր, դատարանի կողմից՝ չպատճառաբանված, ինքը հնարավորություն չի ունեցել ազատ արձակվել երաշխավորությամբ եւ այլն:

Նշենք, որ Կամո Փիրուզյանը կալանավորվել էր 2006-ի օգոստոսի 18-ին Ալավերդիում՝ զինված հարձակման կապակցությամբ. Եվ 9 ամիս տեւած դատավարության՝ 21 դատական նիստերի (վճռում անգամ նշված է, որ այդ նիստերը տեւել են 25 րոպեից մինչեւ 7 ժամ) ընթացքում պահվել էր մետաղյա ճաղավանդակում՝ իր ընտանիքի եւ ընկերների, նաեւ համաքաղաքացիների ներկայությամբ: Իսկ 2005 թվականի դեկտեմբերի 5-ին դատախազը հրաժարվել էր մեղադրանքից՝ ապացույցների անբավարար լինելու հիմքով, Լոռու մարզային դատարանը դադարեցրել էր նրա նկատմամբ վարույթը եւ Կամո Փիրուզյանն ազատ էր արձակվել:Կարդալ ավելին