Երեք կուսակցություն դիմելու են Սահմանդրական դատարան

Երեք կուսակցություն դիմելու են Սահմանդրական դատարան
Երեք կուսակցություն դիմելու են Սահմանդրական դատարան

Երեք ընդդիմադիր կուսակցություններ որոշել են սահմանդարական դատարան դիմել՝ բողոքարկելով ՀՀ Ընտրական օրենսգրքի այն կետը, որով ընտրության օրը արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:
Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափական դաշնակցություն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները համոզված են, որ նման դրույթը օրենսգրքի մեջ թույլ կտա, որ լինեն ընտրակեղծիքներ:

Նրանք մտավախություն ունեն, որ կան մոտավորապես 400 հազար գոյություն չունեցող ընտրողներ, որոնց մասնակցությունը բացառելու համար պետք է ընտրության օրը թույլ տալ հրապարակել ընտրողների ցուցակները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Վարդան Օսկանյանը համոզված է, որ եթե սահմանադրական դատարանը չբավարարի իրենց պահանջը, ընտրությունների արդյունքները կարելի է «ոչ հավաստի որակել»:

© Medialab.am