Քոչարյանի գործով դատախազը ներկայացրեց ՍԴ դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի դիմումի պատճենը տրամադրվի պաշտպաններին՝ միջնորդությանը ծանոթանալու համար:

Մանրամասները՝ այստեղ