Հայաստանը կվերանայի՞ Գազպրոմի հետ պայմանագիրը

Հայաստանը կվերանայի՞ Գազպրոմի հետ պայմանագիրը
Հայաստանը կվերանայի՞ Գազպրոմի հետ պայմանագիրը

Ուկրաինայում իրադարձությունները զարգանում են մեծ արագությամբ, եւ չի բացառվում որեւէ սցենար: Նման սցենարներից մեկը կարող է լինել Ռուսաստանի հետ գազային վասալային պայմանագրերի վերանայումը, որոնց պատճառով Տիմոշենկոն հայտնվել է բանտում:

Յանուկովիչն արդեն մի անգամ հասել է այդ պայմանագրերի մեղմացմանը, սակայն փաստաթղթերը չեն վերանայվել ամբողջությամբ եւ մնում են Ռուսաստանի ճնշման լծակ:

Գազային պայմանագրերի վերանայումը կարող է կարեւոր նախադեպ դառնալ հետխորհրդային ողջ տարածքում, որի մի մասն արդեն դարձել է «Գազպրոմի գոտի»: Ռուսական այս պետական կորպորացիայի հետ նման պայմանագրեր ունեն Բելառուսը, Հայաստանը, Կիրգիզիան, Տաջիկստանը: Գազպրոմը թագավորում է այս երկրներում, իսկ Հայաստանը նույնիսկ պարտավորվել է 30 տարի չընդունել որեւէ օրենք, որը կվնասի Գազպրոմի շահերին:

Այս երկրներում իշխանությունները վաղուց դարձել են ռուսական պետկորպորացիայի առեւտրային ներկայացուցիչներ: Սակայն, որոշակի հանգամանքներում նույն իշխանությունները կարող են հղում անել այդ պայմանագրերի դրույթների անօրինականությանը եւ պահանջել վերանայում:

Գաղտնիք չէ, որ այս երկրներում իշխանությունների պահվածքը կախված է «հանգամանքներից», նրանք առաջինն են զգում վտանգը: Եւ այնպես, ինչպես սեպտեմբերի 3-ին Հայաստանը հրաժարվեց եվրաինտեգրումից, կարող է ինչ որ պահի հայտարարել «Ռուսաստանի ճնշման ու շանտաժի» մասին, այդպիսով հրաժարվելով պայմանագրերից:

Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում հայտարարվեց միանգամից երկու հանձնաժողովի ստեղծման մասին, որոնք զբաղվելու են գազի, Գազպրոմին ուղղված պահանջների խնդիրներով: Սա կարող է «քամու ուղղության» փոփոխության նշան լինել: Չնայած նրան, որ այդ հանձնաժողովների ստեղծման պատճառն ըստ ամենայնի ներիշխանական խնդիրներն են, սակայն գիտակցված, թե ինտուիտիվ, իշխանությունը պատրաստվում է «սեպտեմբերի 3-ի» կուրսի վերանայմանը: Կարդալ ավելին