Շուրջ երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հանդես կգա ասուլիսով։ Այս մասին նա գրառում է կատարել` հղում անելով ՀՀ մշակույթի նախարոթւան օրեր առաջ հրապարակած հայտարարությունը։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։
«Հայտարարության մեջ տեղ գտած «անճշտությունների», ապատեղեկատվության ու հերյուրանքի ծավալն այնքան մեծ է, որ դրան հնարավոր է պատասխանել միայն ընդարձակ ասուլիսով։
Երեքշաբթի, փետրվարի 19-ին, ժամը 12:00 ՀՐԱՎԻՐՈՒՄ եմ լրագրողներին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ դիմաց, բացօթյա ասուլիսի, որի ընթացքում կետ առ կետ կանդրադառնամ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված բոլոր հիմնազուրկ «մեղադրանքներին»»։