«Տեսչական մարմինը տեղում է եղել, Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է, փորձանմուշներ են վերցրել։ Ամեն մեկն իր մասով իր գործը կանի։ Իսկ բնապահպանական օրենսդրությունը սահմանում է այն պատիժների, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն, կներկայացնեն»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի վթարին։
Նախարարն ասաց, որ անմիաջապես պոչամբարից չէ արտահոսքը, կոմբինատի՝ դեպի պոչամբար գնացող խողովակաշարի վթարի հետևանքով է արտահոսք տեղի ունեցել։
Ըստ Գրիգորյանի՝ աղտոտման ծավալներն ու վնասի աստիճանը տեսչական մարմինը պետք է որոշի իրականացվող վարույթի շրջանակներում։
«Իրականում ջրային ռեսուրսներին հասցված վնասի սակագները դրանք ծիծաղելի սակագներ են, և շատ փոքր գումարների մասին է խոսք գնում։ Ներկայայումս նախարարությունն ամբողջովին վերանայում է այդ համակարգը, և տուգանքների չափը պատիկներով ավելացվելու է»,- հավելեց նախարարը։։
Էրիկ Գրիգորյանն ասաց, որ վթարի մեղավորն, իհարկե, գործարանն է։ «Եթե չեմ սխալվում՝ ԽՍՀՄ տարիներին է ներդրվել այդ խողովակային համակարգը, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանտի պոչերը տասնյակ կիլոմետրերով տեղափոխվում են դեպի Արծվանիկի պոչամբար»,- ասաց նա։