Հանդիպումն ավարտվեց. հաջորդ հանդիպումը օգոստոսի 4-ին

Հանդիպումն ավարտվեց. հաջորդ հանդիպումը օգոստոսի 4-ին
Հանդիպումն ավարտվեց. հաջորդ հանդիպումը օգոստոսի 4-ին

Քիչ առաջ կառավարության ընդունելությունների տանն ավարտվել է ընդդիմություն-իշխանություն պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, որը տեւել է ավելի քան երկու ժամ: Հանդիպումից հետո երկու կողմերի պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը հանդես եկան լրագրողների համար հայտարարությամբ: Այսօր կայացած հանդիպման ժամանակ որոշվել է բանակցությունների օրակարգը. ընդդիմության օրակարգը արտահերթ ընտրությունների անցկացումն է, իշխշանության պատվիրակությունը ներկայացրել է իր օրակարգը, որով առաջարկվում է քաղաքակիրթ պայմանների ապահովում ընտրություններում:
Պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին:

© Medialab.am