Հյուսիսային ուղղությամբ հայկական ԶՈւ-ին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերին, իսկ հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը․ Հովհաննիսյան․ Տեսանյութ

Վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվել են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման: Այդ մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը

Նրա ներկայացմամբ, առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ հայկական զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը:

«Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ:

Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել: Մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն», -նշեց նա:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյանի ասուլիսը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանի ասուլիսը։Press conference of Artsrun Hovhannisyan, representative of the RA Ministry of Defense and soldier Harutyun Dokhoyan.https://youtu.be/zReyc_I4u4MПресс-конференция представителя МО РА Арцруна Ованнисяна и солдатa срочникa Арутюна Дохояна.https://youtu.be/3fViQmvAiN8

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Friday, October 16, 2020