ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում խստագույնս պահպանել կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնները:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս վարչապետն ասաց օգոստոսի 20-ի կառավարության նիստի ընթացքում:
«Մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր ավելի ենք թուլացրել: Իմ կոչն է մեր հայրենակիցներին՝ առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները, այդտեղ առանցքային նշանակություն ունի դիմակի կրման պայմանների պահպանումը: Հաշվի առնելով նաև այն, որ այդ պայմանները բավականին թուլացվել են»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։