Մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ՝ միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ՝ միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

«Նաև առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։ 2 շարժակազմ էլ՝ երեք վագոններով գիծ դուրս կգան երկու ամսում, այսինքն՝ 3 ամսում կունենք երեք նոր շարժակազմ՝ երեք վագոններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։