Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Եսայանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Եսայանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,- նշված է նախագահի հրամանագրում: