ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կապակցությամբ. աղբյուր

ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կապակցությամբ. աղբյուր
ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կապակցությամբ. աղբյուր

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել Է Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մի աղբյուր:

«Մեր նախարարություն Էր կանչվել ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանաձեւի պատճառով: Արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը նրան Է փոխանցել մեր արձագանքը այդ որոշմանը»,-ասել Է գործակալության զրուցակիցը: