Իրանը կոշտ պատասխան է խոստացել երկրի ներքին գործերին միջամտության դեպքում

Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել սպառնալիքների սրմանը և երկրի ներքին գործերին միջամտությանը՝ պաշտոնապես ուրվագծելով ընդունելիի սահմանները և զգուշացնելով ուժ կիրառելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը։

Հայտարարությունում մասնավորապես ընդգծվում է, որ Իրանի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և հանդիսանում են անանցանելի «կարմիր գիծ»։

Նշվում է, որ ազգային շահերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ երկրի ներսում իրավիճակը ապակայունացնելու փորձ կհանգեցնի համաչափ, ճշգրիտ և որոշիչ պատասխան քայլերի։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական պաշտպանության շրջանակում չի սահմանափակում իրեն միայն հարձակման իրականացումից հետո արձագանքելով։ Սպառնալիքի օբյեկտիվ հատկանիշների առկայությունն արդեն իսկ դիտարկվում է որպես անվտանգության հավասարման բաղադրիչ»,– ասվում է Պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարության հայտարարության մեջ։