Հնդկաստանի վարչապետը hուլիսի 8-9-ը կժամանի Ռուսաստան

 Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին hուլիսի 8-9-ը կժամանի Ռուսաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կքննարկվեն ռուս-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր», – հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։