Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ևս մեկ`նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն

Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ`նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն։

Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն