Դատարանը շարունակում է հետազոտել Ռազգիլդեևի գործով գրավոր ապացույցները․ Hcav.am

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստը։

Նշանակված ժամից այն 1 ժամ 20 րոպե ուշացումով սկսվեց․ պատճառը տեխնիկական էր։ Դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։ 

Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը մեղադրանքը չի ընդունում և դատական նիստերին շարունակում է մասնակցել հեռավար։ Լրագրողներին ևս չի թույլատրվում նկարահանել ամբաստանյալին։

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱՎ-ը։ Նրա շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։

Աղբյուրը՝ Hcav.am