Սերբիայի քաղաքացիների համար սահմանվեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ. Factor.am

Կառավարությունը քննարկում է Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին հարցը։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ 2019թ․ հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։

«ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում»,- տեղեկացրեց Ադոնցը։

Նա նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում՝ Սերբիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իր կարծիքով՝ լավ որոշում է։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։