Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան, փաստում են Reuters-ը և The Guardian-ը. «Ազատություն»

Ազատությունը փոխանցում է.

«Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո», – գրում է The Guardian-ը:

Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում, հաղորդում է Reuters-ը: Այդ մասին հեղինակավոր գործակալությանն ասել են հենց իրենք` Ադրբեջան ուղևորվող զինյալները:

Reuters-ին մասնավորապես հաջողվել է խոսել նրանցից երկուսի հետ, ովքեր անանուն մնալու պայմանով պնդել են` գնում են հանուն փողի: «Ես չէի ուզում, բայց գումարի կարիք ունեմ», – ասել է վարձկաններից մեկը, խոստովանելով, որ իրեն խոստացել են ամսական 1500 դոլար, ինչը հսկայական գումար է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող Սիրիայի համար: Ադրբեջան ուղևորվող գրոհայինը նաև պատմել է` հանձնարարությունը ստացել է Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակից»:

Զինյալները պատմել են, որ իրենց նման շատ-շատերն են այդ պայմաններին համաձայնել, մեկն ասել է, թե ըստ իր տեղեկությունների՝ մոտ 1000 սիրիացի է մեկնելու Ադրբեջան, մյուսն ասել է` 700-1000:

Ընդ որում, Reuters-ը նրանց հետ զրուցել է անցած շաբաթ, երբ Ղարաբաղում մարտերը դեռ չէին սկսվել: Վարձկանները նաև մեկ այլ ուշագրավ տեղեկություն են հայտնել` ասել են, թե իրենց Ադրբեջան են ուղարկելու մինչև սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ բուն բախումների մեկնարկից երկու օր առաջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում