Զարուհի Բաթոյանի թեստի արդյունքը բացասական է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի՛ մարդիկ, իմ թեստի արդյունքը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տանից, նույն ռեժիմով։

Անհանգստանալու կարիք չկա, շնորհակալ եմ հոգատարության համար։ Ձեզ լավ նայեք և առողջ եղեք»: