«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 5-ին՝ ժամը 13.30-24.00-ը, դադարեցվում է Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցների, Ա. Խաչատրյան 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2, Փափազյան 12, 15, 16, 16/1, 16/2, 17, 19, 20, 22, 22/2, Գյուլբենկյան 29, 31, 33, Կասյան 10, 12, Սունդուկյան 21, 23, 25, 27, 29, Վաղարշյան 13, 15, 17, 18, 19/1, 20, 22, Վրացական 1-10 համարների՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-50 համարների՝ իրենց կոտորակներով և նրբանցքներով, Կոմիտասի պող. 10-50 զույգ և 23-35 կենտ համարների՝ իրենց կոտորակներով, Վրացական 1-10 համարների՝ իրենց կոտորակներով, Ա.Խաչատրյան փողոցի նրբանցքների, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի ջրամատակարարումը:
Պարզաբանում. Ջրատարը վթարվել է Կորեայի ձոր կոչվող հատվածում հերթական անգամ շինարարական աղբը, այդ թվում՝ ծանր ժայռաբեկորները ապօրինաբար թափելու պատճառով: