Նախագահ Հարությունյանը Երևանում տարբեր կուսակցությունների ղեկավարության հետ է հանդիպել. խոսնակ

Հաշվի առնելով, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբ այցը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել՝ ուզում եմ տեղեկացնել, որ Արայիկ Հարությունյանը միայն այդ կուսակցության ղեկավարությանը չի հանդիպել:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Պետք է նկատել, որ տվյալ այցը տեղի է ունեցել քվեարկության ավարտից հետո և չէր կարող ազդել ընտրության արդյունքների վրա: Արցախի նախագահը պահպանել է քաղաքական չեզոքությունը նախընտրական փուլում՝ լավ գիտակցելով, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ Արցախ- Հայաստան –Սփյուռք միասնությունը վտանգել չի կարելի: Ներազգային երկպառակությունը լի է անկանխատեսելի վտանգներով, ինչը, անկախ քաղաքական տարաձայնություններից, պետք է լավ գիտակցեն հայկական քաղաքական դաշտի ներկայացուցիչները»,- ասել է Լ. Ավանեսյանը: