Կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, արգելվել է ելքը Հայաստանից. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։

«Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»: