Պայթյուն և հրդեհ` «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնում (լուսանկարներ)

Պայթյուն և հրդեհ` «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնում (լուսանկարներ)
Պայթյուն և հրդեհ` «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնում (լուսանկարներ)

Այս գիշեր, մարտի 20-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո ակումբում ռումբ են ուզում պայթեցնել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.15-ի սահմաններում, անհայտ անձը նռնակի գործադրմամբ պայթեցրել է նշված հասցեի 2-րդ հարկի սրահը: Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շնչուղիների այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 7 անձինք։
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությանը դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով և միջանցքը՝ մոտ 200 քմ:
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1981 թ. ծնված Նարիման Սալենիպուրը, 1980 թ. ծնված Ալիռեզա Մինային և 1982 թ. ծնված Ահմեդ Փոլադբուզը:
1987 թ. ծնված Նատիսե Քոնզադին, 1980 թ. ծնված Զահրո Ասադը, 1988 թ. ծնված Նազդե Նեմալը, 1981 թ. ծնված Գարիուսի Մարիամը, 2002 թ. ծնված Հուսեին և 2008 թ. ծնված Ֆաթիմա Թայլիները և ՀՀ քաղաքացի, 1978 թ. ծնված Վահե Միրաքյանը ծխահարվել են և տեղում ստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)՝ տեղափոխվել են «Արմենիա» և «Մուրացան» բժշկական կենտրոններ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանր:
© Medialab.am