Արղության փողոցի շինհրապարակներից մեկում բետոնե սալը պոկվել է և ընկել երկու տղամարդու վրա

Արղության փողոցի շինհրապարակներից մեկում բետոնե սալը պոկվել է և ընկել երկու տղամարդու վրա
Արղության փողոցի շինհրապարակներից մեկում բետոնե սալը պոկվել է և ընկել երկու տղամարդու վրա

Երևանի Արղության փողոցի շինհրապարակներից մեկում նոյեմբերի 25-ին բետոնե սալը պոկվել է և ընկել երկու տղամարդու վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  նշված դեպքի հետևանքով 1960 թվականին ծնված տղամարդը տեղում մահացել է, մյուսը` վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: