Չադի նախագահը մահացել Է մարտական վերքերից

Չադի նախագահ Իդրիս Դեբի Ինտոն մահացել Է վերքերից, որոնք ստացել Է ապստամբների դեմ մարտական գործողությունների ժամանակ: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել Է Agence France Press-ը (AFP)՝ վկայակոչելով Չադի պետական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 20-ին ավելի վաղ նա վեցերորդ անգամ հաստատվել Է պետության ղեկավարի պաշտոնում ապրիլի 11-ին կայացած ընտրությունների արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: