Գազի արտահոսք չկա․ ՀՊՏՀ-ի մասնաճյուղում փորձում են պարզել տարօրինակ հոտի ծագումը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, տարօրինակ հոտ է զգացվել:Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այս պահին այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։ Պարզվել է, որ գազի արտահոսք չկա։ Տուժածներ չկան։