Ազատ է արձակվել 419 դատապարտյալ

Չնայած Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախապես հայտարարել էր, որ ԱԺ-ի կողմից ընդունված համաներմամբ պետք է ազատ արձակվի մոտ 400 դատապարտյալ, սակայն դատապարտյալների ազատ արձակման գործընթացը դեռեւս շարունակվում է:
Մասնավորապես, հունիսի 7-ի դրությամբ արդեն` համաներմամբ ազատ արձակված բանտարկյալների թիվը հասել է 419-ի, կրճատվել է 25 դատապարտյալի պատժաչափը:
Այդ մասին նշվում է Հայաստանի արդարադատության ՔԿՎ լրատվական ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
© Medialab.am