Արցախի Հանրապետությունում գտնվող վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցներն ունեն համապատասխան տեխանձնագիր.Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում գտնվող վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցներն ունեն համապատասխան տեխանձնագիր, և համարանիշները համապատասխանում են Վրաստանում գործող օրենսդրությանը:

«Ի դեպ, վճարովի համակարգով հնարավոր է համարանիշի վրա գրել անուն ազգանուն կամ ցանկացած այլ հապավումներ:


Կարծիքները, որ դրանք կեղծ համարանիշներ են և կամ խախտում են ԱՀ օրենքները, չեն համապատասխանում իրականությանը»,-ասվում է ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: