«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է, սահմանվել է հատուկ հերթապահություն

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Օգոստոսի 24-ին խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով առկա էին ծխացող օջախներ։

Այս պահի դրությամբ ծխացող օջախները մեկուսացվել են։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հատուկ հերթապահություն:

Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։