Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման միջպետական նշանակության ճանապարհի 5.9 կմ հատվածը հիմնանորոգվում է

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ-11, Մարտունի-Վարդենիս-Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ճանապարհի 5.9 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000-կմ5+900) հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կապալառուն «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն է։

Հիմնանորոգման շրջանակում որոշ հատվածներում արդեն իրականացվել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Այս հատվածում շինարարը նորոգում և հիմնանորոգում է ճանապարհին առկա մի շարք կամուրջներ։