Կա թվային մաֆիա․ հաղթող ընկերությունները հովանավորներ ունեն, որոնք պետական տենդերների վրա են նստած․ Վահան Քերոբյան. Factor.am

Մամուլում հաղորդումներ կան, որ քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային համակարգը խափանումներով է գործում։ Համակարագի նպատակն է ավտոմատացնել և էլեկտրոնային ձևով վարել քրեական գործերի ընթացքը, սակայն հաճախ իրավապահները չեն կարողանում օգտվել դրանից։

Եվ դատախազությունը Հետքի մեր գործընկերներին չի տրամադրել համակարգի ներդրման նպատակով կնքված պայմանագրի պատճենը, ինչից հնարավոր կլիներ հասկանալ՝ որ ընկերությունն է այն պատրաստել և արդյոք ունի կարողություն՝ այն սպասարկելու։ Մեկնաբանելով իրավիճակը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ պետական տեխնոլոգիական գնումների համակարգը խիստ անարդյունավետ է և մեծ վնաս է հասցնում մեր տնտեսությանը․

«Պետությունը միլիարդներ է կորցնում՝ գնվում են չաշխատող համակարգեր․ պետությունը պիտի գերադասի որակը գնից։ Կա թվային մաֆիա․ հաղթող ընկերությունները հովանավորներ ունեն, որոնք պետական տենդերների վրա են նստած»,- ասաց Վահան Քերոբյանը։