Սերժ Սարգսյանը «պաշտոնապես» մերժեց Քոչարյանին

Սերժ Սարգսյանը «պաշտոնապես» մերժեց Քոչարյանին
Սերժ Սարգսյանը «պաշտոնապես» մերժեց Քոչարյանին

Իր վերջին հարցազրույցում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես էր եկել Հայաստանի տնտեսական վիճակի քննադատությամբ, խոսելով նաեւ արտագաղթի վտանգավոր ցուցանիշների մասին: Ռոբերտ Քոչարյանը նաեւ կասկած էր հայտնել տնտեսության աճի ներ
կայիս ցուցանիշների կապակցությամբ, հիշատակելով նաեւ, որ դա տեղի է ունենում արտաքին պարտքի ավելացմանը զուգահեռ:
«Կառավարության հանգիստ ու հանդարտ ջանքերով շատ դժվար է լինելու կոտրել այս միտումները: Մեզ շատ ավելին է պետք: Այն, ինչը կմոբիլիզացնի հասարակությանը, հավատ կներշնչի և կմղի գործողությունների: Հուսով եմ, որ իշխանությունը կհաղթահարի այս մարտահրավերները», հայտարարել էր Քոչարյանը:

Այդ հայտարարությունը փորձագիտական շրջանակներում ընկալվել էր որպես հայտ վարչապետության համար: Հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայտը Սերժ Սարգսյանը մերժեց իր հարցազրույցով՝ Ազատություն ռադիոկայանին տված:

«Գիտեք, միշտ էլ հեշտ է մեղադրել եւ կողքից ասել, թե ի՞նչ նշանակություն ունի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, մեր երկիրը փոքր երկիր է, չգիտեմ, մեր նիշը ցածր է, եւ այլն, եւ այլն․․․ Միշտ էլ կարելի է առիթ գտնել իշխանություններին քննադատելու, նրանց արածը նսեմացնելու: Բայց կարծում եմ, որ մենք այսօր ունենք բոլորովին այլ տնտեսություն, քան այն, ինչ ունեինք մինչեւ ճգնաժամը: Կարելի է մեր տնտեսության կառուցվածքը համեմատել եւ տեսնել», ասում է Սերժ Սարգսյանը: Կարդալ ավելին