Հայաստանի երկրորդ նախագահը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ռոբերտ Քոչարյանը Վարչական դատարանին խնդրում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին ԿԸՀ որոշումը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Գլխավոր դատախազությունն էր օրերս դիմել հանձնաժողով, խնդրել համաձայնություն տալ՝ քրեական հետապնդում սկսելու երկրորդ նախագահի դեմ: Դռնփակ նիստում հանձնաժողովը տվել էր իր համաձայնությունը, ինչից հետո մեղադրանք էր առաջադրվել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով:
Վարչական դատարանն այսօր վարույթ է ընդունել հայցադիմումը, որում որպես երրորդ անձ է որոշվել Գլխավոր դատախազությունը: Առաջին նիստը նշանակված է հունիսի 24-ին:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















