Շտապ ահազանգ միջազգային հանրությանը՝ դադարեցնել Արցախում շարունակվող մարդասիրական ճգնաժամը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ընդդեմ Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունն ուղղված միջազգային հանրությանը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ հրատապ, ակտիվ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական ճգնաժամը։

Մենք պահանջում ենք.

• իրականացնել մշտադիտարկում եւ կազմել զեկույց Արցախից տեղահանված երեխաների վիճակի վերաբերյալ,
• հայտարարությամբ դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ քաղաքացիական բնակչության ու շինությունների ռմբակոծությունն Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում,
• իրականացնել մշտադիտարկում եւ կազմել զեկույց ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով երեխաների կրթության իրավունքի հասանելիության վերաբերյալ,
• տրամադրել պատշաճ աջակցություն եւ հումանիտար օգնություն պատերազմի արդյունքում տուժած երեխաներին։

Տեքստն ամբողջությամբ կցված է այցտեղ՝ Ահազանգ_Միջազգային_հանրությանը։