Խորհրդարանը քննարկում է ԲԴԽ անդամի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցը: «Արմենպրես»ի փոխանցմամբ` թեկնածուի համառոտ կենսագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

«Դավիթ Խաչատուրյանը ծնվել է 1975 թ.: 1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև ընդունվել ասպիրանտուրա և 2000 թ. պաշտպանել թեկնածուական թեզ ու ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դավիթ Խաչատուրյանը 2016 թ. Փաստաբանների պալատի անդամ է»,- ասաց Ջուլհակյանը: