Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները ևս 103 միլիոն դրամի տեխնիկա են ստացել

Հեղինակ MediaLab

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները կրկին տեխնիկա են ստացել։

Այս անգամ միավորված համայնքներին հատկացվել է մեկական բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝  յուրաքանչյուրը 34 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ։ Ընդհանուր ներդրումը կազմել է 103 միլիոն 200 հազար դրամ։ 

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում  է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարություն,  Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։  Ծրագիրը  էականորեն նպաստում  է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ 

Այս մասին հայտնում են ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից։