Գյումրիի մուտքի մոտ «ոստիկանական գործառույթներ» են իրականացրել մի խումբ «ջահելներ».ԳԱԼԱ

Գյումրիի մուտքի մոտ «ոստիկանական գործառույթներ» են իրականացրել մի խումբ «ջահելներ».ԳԱԼԱ
Գյումրիի մուտքի մոտ «ոստիկանական գործառույթներ» են իրականացրել մի խումբ «ջահելներ».ԳԱԼԱ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բավականին լարված իրավիճակ էր Գյումրիի մուտքի մոտ: Այնտեղ էին հավաքված մեծ թվով երիտասարդներ, ովքեր խանգարում էին լրագրողների աշխատանքը, խոչընդոտում, որ տարածքում իրականացվեն նկարահանումներ: Ժիրայր Սեֆիլյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ շուտով կլինեն Գյումրիում, եւ որ սպառնալիքներ շարունակում են ստանալ այն մասին, որ չհամարձակվեն մտնել Գյումրի, որովհետեւ անհասկանալի ծագման խմբեր են հավաքվել:ԳԱԼԱ-ն ստացել է տեղեկություններ, […]

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բավականին լարված իրավիճակ էր Գյումրիի մուտքի մոտ: Այնտեղ էին հավաքված մեծ թվով երիտասարդներ, ովքեր խանգարում էին լրագրողների աշխատանքը, խոչընդոտում, որ տարածքում իրականացվեն նկարահանումներ:

Ժիրայր Սեֆիլյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ շուտով կլինեն Գյումրիում, եւ որ սպառնալիքներ շարունակում են ստանալ այն մասին, որ չհամարձակվեն մտնել Գյումրի, որովհետեւ անհասկանալի ծագման խմբեր են հավաքվել:ԳԱԼԱ-ն ստացել է տեղեկություններ, որ այդ խմբերն ուղղորդվում են Շիրակի մարզային ոստիկանության կողմից: Այս տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ, ով ընդհանրապես չպատասխանեց զանգերին:

ԳԱԼԱ-ն կապ է հաստատել ՀՀ ոստիկանության մամլո խոսնակ Աշոտ Ահարոնյանի հետ, նրան փոխանցել այդ տեղեկատվությունը, ինչից հետո մուտքի մոտ հավաքված խմբերն ինչ-որ հեռախոսազանգեր ստանալուց հետո նստել են մեքենաները եւ հեռացել:

Իսկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում մուտքի մոտ, որ ավտոերթին որեւէ խանգարող հանգամանք չկա, ինչ վերաբերում է մուտքի մոտ տեղի ունեցող պրոցեսներին, ապա նշեց, որ ինքը կծանոթանա իրավիճակին: