ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 26-ին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:
«Այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն, ինչի ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա: Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ասաց Փաշինյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։