ՊՎԾ-ն Քաղավիացիայի կոմիտեում մի շարք խնդիրներ է հայտնաբերել

ՊՎԾ-ն Քաղավիացիայի կոմիտեում մի շարք խնդիրներ է հայտնաբերել
ՊՎԾ-ն Քաղավիացիայի կոմիտեում մի շարք խնդիրներ է հայտնաբերել

Պետական վերահսկողական ծառայությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեիում մի շարք խախտումներ է հայտնաբերել ավիաընկերություններին տրվող լիցենզիաների վերաբերյալ:

ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը Factor.am-ին փոխանցեց, որ ուսումնասիրությունների ժամանակ արձանագրվել են բացթողումներ փաստաթղթաշրջանառության, վտանգավոր և ոչ վտանգավոր բեռների փոխադրման իրավունքների տրամադրման և ուղղաթիռադաշտերի սերտիֆիկացման հետ կապված: «Խնդիրն ընդհանուր առմամբ կապված է օդանավ շահագործողի վկայականների տրամադրման և ուղղաթիռադաշտերի սերտիֆիկացման հետ, ինչպես նաև USAID-ի կողմից տրամադրված բարձրարժեք գույքի և ծրագրային հավելվածի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով չգործարկման հետ: ՊՎԾ-ն առաջարկել է հստակ ժամանակում իրականացնել այդ գործառույթներն՝ ապահովել USAID-ի կողմից տրամադրված սարքավորումներով և ծրագրային հավելվածներով ավիաընկերությունների էլեկտրոնային գրանցումն e-gov.am կայքում»,- ասաց Սեդա Աղբալյանը:

Պետական վերահսկողական ծառայութունը Քաղավիացիայի կոմիտեում ուսումնասիրություններ սկսել է իրականացնել այս տարվա հոկտեմբերից: Ոսումնասիրությունները ներառել են կառույցի վերոնշյալ գործունեությունը, սակայն չի բացառվում, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ սկսի նաև այլ ոլորտներում: Քաղավիացիայում ՊՎԾ-ի կողմից իրականացվող ուսումնասիրությունների վերաբերյալ Factor.am-ը պարզաբնում էր խնդրել նաև կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից: Մեր գրավոր հարցերին ի պատասխան վերջինս առաջարկել էր մեկնաբանություն ստանալ ՊՎԾ-ից: