«Ռոսսելխոզնադզորը» այսօրվանից ժամանակավորապես սահմանափակեց ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը ՌԴ

Ռոսսելխոզնադզորն այսօրվանից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան՝ պատճառաբանելով ֆիտոսանիտարական կանոնների խախտումների աճը։

Ռուսական կողմի տվյալներով՝ այս տարվա առաջին ամիսներին ներմուծված 96,2 միլիոն ծաղկի մեջ արձանագրվել է 135 խախտում, ինչը կազմում է 2025 թվականին հայտնաբերված դեպքերի 77 տոկոսը։

Սահմանափակումը կգործի մինչև հայկական ջերմոցային տնտեսություններում ստուգումների ավարտն ու արդյունքների վերլուծությունը։ Ռուս մասնագետների խումբն արդեն ժամանել է Երևան՝ տեղում ստուգումներ իրականացնելու նպատակով։