Բագրատյան. «Մենք մի հատ բուտկա չունենք, Խոսրով Հարությունյանին պատկանում են գազի գործը, գործարաններ»

Բագրատյան. «Մենք մի հատ բուտկա չունենք, Խոսրով Հարությունյանին պատկանում են գազի գործը, գործարաններ»
Բագրատյան. «Մենք մի հատ բուտկա չունենք, Խոսրով Հարությունյանին պատկանում են գազի գործը, գործարաններ»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Aravot.am -ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին: «Այդ մարդը քննադատում է սեփականաշնորհումը , բայց մենք մի հատ բուտկա չունենք, Խոսրով Հարությունյանին պատկանում է գազի գործը, գործարաններ եւ այլն: Խոշոր բիզնեսմեն է , դրա համար է ինքը հանրապետականների շարքում: Եթե իրեն դուր չի եկել մեր քաղաքականությունը, իր ունեցվածքը թող վաճառի ու բերի տա ժողովրդին»,- ասաց պարոն Բագրատյանը:

Նա հակադարձեց նաեւ Խ. Հարությունյանի այն դիտարկմանը, թե առաջին անգամ համաշխարհային պրակտիկայում ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը օգտագործեց զանգվածային արտագաղթ տերմինը՝ հենց Հրանտ Բագրատյանի կառավարության տարիների համար. «Չէ, արտագաղթի 228.000՝ ամենամեծ թիվը 1992-ին է եղել. ինքն ու Հարությունյան Գագիկն են եղել վարչապետը: Մատը մատներին չխփեցին, որ մի հատ ագրեգատ գործարկեն 24 ժամ հոսանք լինի: Ընդամենը 450 օր աշխատելուց հետո երկիրը 24 ժամ հոսանք ուներ… աշխատել էր պետք»:

Պարոն Բագրատյանի խոսքերով, Խ. Հարությունյանը վարչապետ էր ընտրվել ու ոչ մի գործ չէր անում. «Քննադատում էր սեփականաշնորհումը՝ գործարան -գործարանի , ակտիվ- ակտիվի հետեւից էր առնում: Հետո էլ ուր կանգնում՝ ասում էր՝ ՀՀՇ-ն քանդում է: Ես էլ կողքը կանգնած ասում էի մի քիչ աշխատի, ՀՀՇ-ն քանդում է ասելով հո չի՞»:

Հ. Բագրատյանը նաեւ մեկնաբանեց Հարությունյանի այն խոսքերը, թե Բագրատյանի օրոք ունեցել ենք մեկ տարուց ավելի թոշակների ու նպաստների պարտքեր, նաեւ այն, որ Բագրատյանի վարչապետ դառնալուց մի քանի ամիս հետո ամբողջ հանրապետությունը պահանջում էր թե՛ Բագրատյանի, թե՛ Տեր-Պետրոսյանի հրաժարականը. «Այդպիսի բան չի եղել: Թոշակների ու նպաստների պարտքեր գոյացել են 1993-ի վերջին, 94-ի սկզբին, երբ դրամը ստիպված մտցրինք, ռուսները ռուսական գոտին սահմանափակեցին, եւ , ընդհակառակը, իմ վարչապետության օրոք՝ սկսած 1994-ի կեսերից, պարտքեր չեն եղել, եղել է 1-2 ամսվա պարտք: 1994-95 թվականները անհամեմատելի են 1992-ի՝ իր վարչապետության հետ: Իսկ ժողովրդի դժգոհության վերաբերյալ, ինքն է կարծում, ես էլ իմ ժողովրդին կարող եմ բերել իր դժգհությունը կարող է ասել, ու հետո հաշվենք ՝ ում ժողովուրդն է շատ: Խոսրով Հարությունյանին խորհուրդ կտամ հիշել հացի հերթերը ու թե ոնց մի օրում վերացավ , երբ որ դեռ 1992-ին կողքին կանգնած ասում էի ազատականացրեք հացի գները, թող վերջանա այս պատմությունը, չէր անում: Դանակ էր բաժանում մոմի հետ, ու ասում էր, իսկ լուցկին էլ բաժանե՞լ եք խանութներին»:Կարդալ ավելին